«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարն ընթերցողի սեղանին է
Լույս է տեսել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր» գիտական հանդեսի նոր համարը:
«Զարգացման տնտեսագիտություն» խորագրի ներքո տեղ են գտել Գագիկ Վարդանյանի «Տնտեսական զարգացման մշակութային գործոնները առաջընթացի համընդհանուր արժեքներ», Գոհար Կուրղինյանի «ՀՀ ներդրումային միջավայրի գնահատման միջազգային ամփոփ վարկանիշները» հոդվածները:
«Կառավարում» խորագրի ներքո կարող եք կարդալ Վալերի Միրզոյանի ««Հաղթանակ-հաղթանակ» սկզբունքը կառավարաբանության XXI դարի հարացույցում», Հասմիկ Հարությունյանի «ՀՀ հանրային ծառայության գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները», Արևիկ Հովհաննիսյանի, Նորայր Սաֆարյանի «Բարձրագույն կրթության որակի կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում» հոդվածները:
«Միկրոտնտեսագիտություն» խորագրի ներքոտեղ են գտելԳայանե Գրիգորյանի, Զենֆիրա Թումասյանի, Զարուհի Մելքումյանի «Ձեռնարկության շահույթի և շահութաբերության պլանավորման տեսամեթոդաբանական հիմքերը», Մարինե Ասլանյանի «Մսամթերք թողարկող կազմակերպության մարքեթինգային ռազմավարական ուղղությունների մշակումը» հոդվածները:
«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրի տակ կարող եք ծանոթանալ Վարդան Բոստանջյանի, Գևորգ Կիրակոսյանի, Մարիամ Ավետիսյանի «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները», Մանուկ Մովսիսյանի «ՀՀ պետական բյուջեի եկամուտների դասակարգման համադրելիության ապահովման մոտեցումները», Հայրապետ Աղաջանյանի «ՀՀ կազմակերպությունների ֆինանսավորման և ֆինանսական արդյունքների համեմատական վերլուծություն» հոդվածները:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի տակ Դավիթ Դիլանյանի «Տնտեսական ինտեգրացիան և դրա սոցիալ-տնտեսական արդյունքները» հոդվածն է:
«Մաթեմատիկական մեթոդներ» խորագրի տակ Նարեկ Կեսոյանի «Տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի և ռեսուրսների փոխադարձ փոխարինման կապը» հոդվածն է:
«Քաղաքագիտություն» խորագրի ներքո տեղ են գտել Վարդան Աթոյանի, Սոֆյա Օհանյանի, Արփինե Մալքջյանի «Ուղեղային կենտրոնները քաղաքական գործընթացում. «հինգերորդ իշխանություն»» հոդվածը:
«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք մեր կայքում, հետևյալ հղումով :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին