Կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի նիստը. քննաշրջանին պատրաստվող ուսանողներին երկուշաբթի օրվանից խորհրդատվություն կտրվի

Դիտումների քանակ՝ 1961

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Դեկանները զեկուցեցին 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի, 1-ին և 2-րդ վերահանձնումների և չներկայացածների արդյունքների մասին՝ նշելով, որ հեռացման ենթակա է 61 ուսանող:

Քննաշրջանի արդյունքների կապակցությամբ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ դա արտոցոլում է իրական իրավիճակը, քանի որ ուսանողներին տրվել են բոլոր հնարավորությունները, և եթե նրանք չեն կարողացել հաղթահարել, ապա համալսարանն այլևս ոչ մի կերպ չի կարող միջամտել: «Մեր խնդիրը բոլոր ուսանողներին հնարավորություն տալն է, սակայն եթե նրանք բոլոր հնարավորություններից օգտվելուց հետո չեն կարողանում հանձնել քննությունը, ապա մենք այլևս ոչնչով չենք կարող օգնել, և այս իմաստով ունենք այն արդյունքը, որը նպատակադրել ենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ռեկտորատը որոշեց 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների, ինչպես նաև այն 4-րդ կուրսեցիների համար, որոնց տրվել է վերահանձնման լրացուցիչ հնարավորություն, մարտի 11-13-ը համապատասխան ամբիոններում կազմակերպել խորհրդատվություն, որը լրացուցիչ աջակցություն կլինի ուսանողներին՝ քննություններին պատրաստվելուց առաջ:

Այնուհետև անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք հարցերի, որոնք շարքում քննարկվեցին համալսարանի ղեկավարին ուղղված ուսանողների մի շարք դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին