Թիմային աշխատանքների շնորհանդեսներ՝ «Սպառողի վարքագիծ» դասընթացի ավարտին

Դիտումների քանակ՝ 2444

Մարքեթինգի 2-րդ կուրսում «Սպառողի վարքագիծ» դասընթացի ամփոփումը նշանավորվեց ուսանողների թիմային աշխատանքների շնորհանդեսներով: Մարքեթինգին ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայանի հանձնարարությամբ ուսանողները կատարել էին թիմային աշխատանք՝ ուսումնասիրելով սպառողների վարքագծի վրա ազդող գործոնները:

Յուրաքանչյուր դասի շնորհանդես է ներկայացրել 1 խումբ, այսօր վերջին խմբի ելույթն էր: Մասնակցում էին մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վադիմ Գրիգորյանը, դասախոս Մարիանա Աբրահամյանը: Հետազոտական խմբի անդամներ Նարեկը, Հրաչյան, Դավիթը և Գևորգը իրենց աշխատանքը ներկայացրին հետաքրքիր մատուցմամբ, հեղինակային տեսահոլովակներով:

Դասախոս Լիլիթ Դադայանն ասաց, որ 6 թիմերից կընտրվի լավագույնը և կարժանանա հատուկ մրցանակի:

«Կհաղթի այն աշխատանքը, որը կընտրվի նաև քվեարկության արդյունքում: Որպես խրախուսանք՝ բոլոր ուսանողների համար առաջիկայում կկազմակերպվի ուսումնական այց դեպի կոնյակի գործարան, իսկ լավագույն թիմին անակնկալ է սպասվում: Դասընթացին լիարժեք մասնակցություն ցուցաբերեցին բոլորը»,-ամփոփեց Լիլիթ Դադայանը՝ հավելելով, որ ուսանողները զարգացրին նաև իրենց ուսումնասիրությունը գրագետ հանրայնացնելու հմտությունները, ինչը կարևոր է հատկապես մարքեթոլոգների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին