Առկա կրթաձևի դասացուցակները՝ առցանց

11.09.2020
Դիտումների քանակ՝ 6195

Ինչպես նախապես հայտարարել էինք, սեպտեմբերի 15-ին ՀՊՏՀ-ն կհյուրընկալի առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներին:

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը տրամադրել է առկա կրթաձևի դասացուցակները՝ առկա բակալավրիատի 1-ին, առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, առկա մագիստրատուրայի 1-ին և 2-րդ, ինչպես նաև 1,5 տարի տևողությամբ երեկոյան ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագրերի դասացուցակները, որոնք հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Դասացուցակներ, քննագրաֆիկներ» բաժնում։ Առկա բակալավրիատի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ առկա մագիստրատուրային՝ այստեղ:

Հիշեցնենք, որ 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը 70 րոպե է, գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով: Այս մասին բոլոր մանրամասները կարող եք տեսնել ավելի վաղ հրապարակած սույն հայտարարությունում։

Նշենք, որ սեպտեմբերի 15-20-ը դասի են գալու միայն 1-ին և 2-րդ կուրսերը, իսկ 3-րդ և 4-րդ կուրսերը դասերն անելու են հեռավար։ Սեպտեմբերի 21-26-ը դասի են գալու 3-րդ և 4-րդ կուրսերը, իսկ 1-ին և 2-րդ կուրսերն այդ շաբաթ դասերն անելու են հեռավար։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին