Մեկնարկում են ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի դասերը. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1490

Սեպտեմբերի 22-ին կսկսվեն ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները: Այս կապակցությամբ ներկայացնում ենք նշված կուրսերի դասացուցակները, որոնք տրամադրել է ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը:

Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կմեկնարկեն նոյեմբերի 2-ին՝ հիբրիդային եղանակով։ Այս կուրսերի դասացուցակները կներկայացնենք առաջիկայում:

Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսեցիներին ուսումնառության եզրափակիչ կիսամյակում մաղթում ենք հաջողություն:

Հիշեցնենք, որ 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը ՀՊՏՀ-ում կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը 70 րոպե է, գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով: Այս մասին բոլոր մանրամասները կարող եք տեսնել ավելի վաղ հրապարակած սույն հայտարարությունում։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին