Համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև

Դիտումների քանակ՝ 4798

2018 թվականի դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ողջույնի խոսքում արժևորեց գիտության և քաղաքականության միջև գործառնական կապի հաստատումը, միաժամանակ հույս հայտնելով, որ ԱԽ գրասենյակի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև համագործակցության համար սկիզբ հանդիսացող հուշագրի ստորագրումը կնպաստի կողմերի միջև տնտեսական անվտանգության ապահովման գործում արդյունավետ համագործակցության իրականացմանը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է Կենտրոնի հետազոտական-փորձագիտական ներուժն օգտագործել տնտեսական անվտանգության ապահովմանն առնչվող քննարկումների ժամանակ Գրասենյակին փորձագիտական խորհրդատվության տրամադրման, տնտեսական անվտանգության ոլորտի տարբեր հարցերի և ռազմավարական բնույթի փաստաթղթերի նախագծերի համակողմանի վերլուծության, փորձագիտական հենքով ապահովված երաշխավորությունների մշակման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրների փորձագիտական հանրույթում քննարկումների կազմակերպման աշխատանքներում:

Տեղեկատվությունն Անվտանգության խորհրդի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։