ՀՊՏՀ-ում 2-րդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 6-ին․ դասացուցակները հասանելի են բուհի պաշտոնական կայքում
Սիրելի´ ուսանողներ, առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կմեկնարկի սույն թվականի փետրվարի 6-ին։ Դասապրոցեսի ավարտը նախատեսվում է 2023 թ․ մայիսի 26-ին։
Բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսումնաարտադրական փորձառությունները կմեկնարկեն ս․ թ․ փետրվարի 9-ին և կշարունակվեն մինչև ապրիլի 6-ը, իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությունները նախատեսվում են ապրիլի 17-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում։
2022-2023 ուսումնական տարվա ամբողջական ժամանակացույցը՝ այստեղ։
Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի սկիզբը նախատեսվում է սույն թվականի մարտի 1-ին։ Հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ (2,5 տարի ուսման տևողությամբ) կուրսերի դասապրոցեսը կմեկնարկի փետրվարի 27-ին, 2 տարի տևողությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերինը՝ փետրվարի 6-ին։
ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցը՝ կից փաստաթղթում։
Հավելենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դասացուցակներ» բաժնում արդեն հասանելի են առկա բակալավրիատի, առկա մագիստրատուրայի մոդուլային կրթական ծրագրերի, առկա մագիստրատուրայի 1-ին և հեռակա մագիստրատուրայի «Աուդիտ» կրթական ծրագրի 2-րդ կուրսերի՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները։ Դրանք կարող եք տեսնել ակտիվ հղումներով։