ՀՊՏՀ-ում ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 2088

Ապրիլի 25-ից ՀՊՏՀ-ում մեկնարկած ամփոփիչ ատեստավորման գործընթացը շարունակվում է՝ հնարավորություն ընձեռելով առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ներկայանալու ավարտական աշխատանքներով և ավարտաճառերով:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ինչպես արդեն գրել ենք, գեղեցիկ ավանդույթ է ձևավորել՝ այցելելով ավարտական լսարաններ, ներկա գտնվելով գործընթացին՝ այդպիսով խրախուսելով ուսանողներին: Այսօր ռեկտորը հերթական շրջայցը կատարեց՝ այցելելով «Միկրոէկոնոմիկա և ձեռնարկատիրական տնտեսագիտություն», «Աուդիտ և ՏԳՎ», «Տնտեսագիտության տեսություն» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների ավարտական կուրսեր: Ռեկտորին ուղեկցում էր ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց ուսանողների տրամադրությամբ, ունկդրեց մի քանի ելույթ, ապա հանձնաժողովի անդամներին և ուսանողներին մաղթեց հաջողություն:
Հիշեցնենք՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտների համար սահմանված է ապրիլի 25-ից մայիսի 28-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտների համար՝ մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին