Նորություններ

Գտնվել է 5 նորություն

ՀՊՏՀ ուսանող Վահան Տեր-Բալյանը ՌԴ բազկամարտի վեցակի չեմպիոն է դարձել

Ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը նոր տարին սկսել է մարզական մեծ հաջողությամբ: Նպատակասլաց մարզիկը հերթական անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը. հունվարի 29-ից փետրվարի 2-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած Ռուսաստանի բազկամարտի 2018թ. առաջնությունում, 19-21 տարեկանների  65-70 քաշային...

Արձանագրելով հերթական հաջողությունը. ՀՊՏՀ դասախոսը՝ սեղանի թենիսի Հայաստանի առաջնության չեմպիոն

Օրերս տեղի է ունեցել Հայաստանի սեղանի թենիսի մեծահասակների 2017թ. անհատական առաջնությունը, որին իր փայլուն մասնակցությունն է ունեցել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ուսումնական վարպետ, դասախոս Մեսրոպ Ղուկասյանը: Տղամարդկանց առաջնությունում նա, արդեն 7-րդ անգամ, նվաճել է չեմպիոնի կոչումը:...

Մեր ուսանողը նվաճել է բազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացված  (սեպտեմբեր-հոկտեմբեր) բազկամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը: Մինչև 18 տարեկանների 65 կգ քաշային կարգում Վահան Տեր-Բալյանը ձախ ձեռքի մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ,...

Մեկնարկել է ուսանողական խաղերի աշնանային փուլը. ՀՊՏՀ-ն արձանագրել է 1-ին հաղթանակը

Հրաձգության մրցաշարով սեպտեմբերի 27-ին  մեկնարկել է ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի աշնանային փուլը, և Տնտեսագիտական համալսարանի թիմն այս փուլում արձանագրել է իր առաջին հաղթանակը՝ 2-րդ տարին անընդմեջ նվաճելով հրաձգության առաջնության չեմպիոնի կոչումը:  Իսկ աղջիկների անհատական պայքարում,...

Հայաստանի սեղանի թենիսի 2015թ. անհատական առաջնությանը մեր աշխատակիցը 6-րդ անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը

ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը փետրվարի 21-ին և 22-ին կայացած Հայաստանի սեղանի թենիսի 2015թ. անհատական առաջնությանը  6-րդ անգամ   նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մեսրոպը ...