Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ՝ Մկրտչյան Արա Ալյոշայի - տ.գ.թ., դոցենտ

Պատմությունը, գործունեությունը

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը ստեղծվել է 1995 թ․ դեկտեմբերի 20-ին։ Ամբիոնի տեսլականն է մինչև 2027 թվականը դառնալ ժամանակակից միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ նորարարական և գործնական գիտելիք տրամադրող, կիրառական հետազոտություններով գիտելիք ստեղծող, մասնավոր հատվածի և հետազոտական կառույցների հետ սերտորեն համագործակցող առաջատար ամբիոն: Ամբիոնի առաքելությունն է պատրաստել Հայաստանի Հանրապետության և միջազգային աշխատաշուկաներում մրցունակ, կիրառական հմտություններով և վերլուծական կարողություններով օժտված, սոցիալական և քաղաքացիական պատասխա­նատվությամբ ու ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող բարձր որակավորմամբ մասնագետներ և հասարակության ու տնտեսության փոփոխությունները կյանքի կոչող առաջնորդներ։ Իր առջև դրված խնդիրները կյանքի կոչելու համար ամբիոնն առաջնորդվում է ակադեմիական ազատությունների, կրթություն-աշխատաշուկա սերտ համագործակցության, ուսանողա­կենտրոն ուսումնառության և կիրառական գիտելիքի փոխանցման, դասավանդման և ուսումնառության նորարարական միջավայրի ստեղծման սկզբունքներով, կիրառում լավագույն միջազգային փորձը:

Վարիչները

  • տ.գ.թ., պրոֆեսոր Գ․ Աղաջանյան (1995-2012 թթ․)
  • տ.գ.թ., դոցենտ Գ․ Նազարյան (2012-2017 թթ․)
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Դ․ Գալոյան (2017-2019 թթ․)
  • 2022 թվականից մինչ օրս՝ տ.գ.թ., դոցենտ Արա Մկրտչյան

Մասնագիտություն, մասնագիտացում

Ամբիոնը երեք աստիճանի կրթական ծրագրեր (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) է իրականացնում ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ:

Բակալավրիատ

Տնտեսագիտություն

Դասընթացները

  • Միջազգային տնտեսագիտություն-1
  • Միջազգային տնտեսագիտություն-2
  • Լոգիստիկա
  • Տնտեսական պատմություն
  • Միջազգային կորպորացիաներ
  • Միջազգային առևտուր
  • Միջազգային բիզնես
  • Համաշխարհային տնտեսություն
  • Արտաքին տնտեսական գործունեության տրանսպորտային ապահովում
  • Միջազգային տնտեսական ինտեգրում
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ (ոչ մասնագիտական խմբերի համար)
  • Միջազգային ֆինանսատնտեսական հարաբերություններ
  • Միջազգային բիզնես (ոչ մասնագիտական խմբերի համար)
  • Մաքսային գործի հիմունքներ
  • Բնական ռեսուրսների և ծառայությունների միջազգային առևտուր
  • Միջազգային արժութավարկային հարաբերություններ

Մագիստրատուրա

Միջազգային տնտեսական հարաբերություններ

Դասընթացները

  • Գիտահետազոտական մեթոդաբանություն
  • Միջազգային ֆինանսներ
  • Միջազգային և վերազգային ինստիտուտներ
  • Վճարային հաշվեկշիռ և ներդրումային դիրք
  • Արժութային շուկաներ և արժութային քաղաքականություն
  • Տնտեսական դիվանագիտություն
  • Արտաքին առևտրի քաղաքականություն
  • Միջազգային մակրոտնտեսագիտություն
  • Միջազգային մրցունակության հիմնախնդիրները

Մաքսային վարչարարություն

Դասընթացները

  • Գիտահետազոտական մեթոդաբանություն
  • Լոգիստիկան միջազգային առևտրում
  • Արտաքին առևտրի քաղաքականություն
  • Մաքսային վարչարարության սկզբունքներ
  • Բեռների առանձին տեսակների մաքսային կարգավորման առանձնահատկությունները
  • Մաքսային արժեքի որոշում
  • Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ
  • Առևտրի միջազգային կոնվենցիաներ ու համաձայնագրեր
  • Մաքսային ընթացակարգերի պարզեցում և ներդաշնակեցում
  • Կանաչ մաքսատուն
  • Մաքսային վարչարարության առանձնահատկությունները ինտեգրացիոն միավորումներում
  • Մատակարարման բազիսային պայմանների մեկնաբանությունները և փաստաթղթավորումը

Ասպիրանտուրա

Ը․00․06 «Միջազգային տնտեսագիտություն» (Միջազգային տնտեսական հարաբերություններ)

Դասընթացները

  • Միջազգային մրցունակության հիմնախնդիրները
  • Գեոէկոնոմիկա
  • Միջազգային առևտուր և ինտեգրում
  • Տարածաշրջանային տնտեսական քաղաքականություն
  • Միջազգային ֆինանսներ
  • Արժութային գործառնություններ և արժութային կարգավորում

Գիտահետազոտական աշխատանքները

2023 թ․ ամբիոնի գիտական թեմաներն են «Հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում» և «Էլեկտրոնային առևտուրը որպես միջազգային բիզնեսի հրամայական»: Ամբիոնի դասախոսների կողմից կատարած գիտահետազոտական թեմաներից են «Աշխատուժի արտագնա միգրացիա. գնահատականներ և մտորումներ», «Ծովային ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության հիմնախնդիրները (ՀՀ օրինակով)», «ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները», «ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները», «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում», «Մասշտաբային շինարարությունը՝ որպես ներքին արտադրության խթանմամբ տնտեսական աճի ապահովման և համաչափ տնտեսական զարգացման ուղղություն»։
Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 30 գիտական աշխատանքներ:

Ամբիոնի աշխատակազմ

  1. Մկրտչյան Արա Ալյոշայի - ամբիոնի վարիչ, տ.գ. թ., դոցենտ
  2. Գալոյան Դիանա Ռոբերտի - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Թադևոսյան Զոյա Աղվանի - տ.գ.դ., պրոֆեսոր
  4. Հախվերդյան Դավիթ Ներսիկի - տ.գ.դ., պրոֆեսոր
  5. Նազարյան Գրիգոր Արշամի - տ․գ․թ․, դոցենտ
  6. Ավետիսյան Թադևոս Էդիկի - տ.գ.թ, դոցենտ
  7. Կիրակոսյան Վերգինե Լազրի - տ.գ.թ., դոցենտ
  8. Անանյան Անուշ Լավրենտիի - տ.գ.թ., դոցենտ
  9. Մարգարյան Թամար Խիկարի - տ.գ.թ., դոցենտ
  10. Աղաջանյան Սուսաննա Սարգսի - տ.գ.թ., ավագ դասախոս
  11. Գրիգորյան Կարմեն Համլետի - տ.գ.թ., դասախոս
  12. Փախլյան Աննա Արմենի - տ.գ.թ., դոցենտ
  13. Սարգսյան Ժորա Քաջիկի - տ.գ.թ., դոցենտ
  14. Վարդանյան Տաթևիկ Գրիգորի - դասախոս
  15. Խաչատրյան Լիլիթ Սարոյի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  16. Ժամկոչյան Անահիտ Միշայի - տ․գ․թ․, դոցենտ
  17. Ֆահրադյան Նարինե Մարտինի - տ․գ․թ․, դոցենտ
  18. Մուրադյան Վարուժան Արամայիսի - տ․գ․թ․, դոցենտ
  19. Գոմցյան Արարատ Դվինի - տ․գ․դ․, դոցենտ
  20. Ուլիխանյան Տաթևիկ Արմենի - տ.գ.թ., ավագ դասախոս
  21. Հայրապետյան Ալբերտ Արմենի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  22. Սայադյան Արթուր Մուշեղի - տ․գ․թ․, դասախոս
  23. Մելքումյան Հովհաննես Հարությունի - տ․գ․թ․, դասախոս
  24. Մկրտչյան Համլետ Գրիգորի - դասախոս
  25. Միքայելյան Տիգրան Սամվելի - դասախոս
  26. Եդիգարյան Քնարիկ Կառլենի - ասիստենտ
  27. Մխիթարյան Սուսաննա Մարատի - ասիստենտ
  28. Շեկոյան Նարինե Ռազմիկի - ավագ լաբորանտ

Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0025, Նալբանդյան 128, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն
Հեռ․՝ +374 10 593-449
Էլփոստ՝ asue.mth.ambion@gmail.com