Նորություններ

Հանդիպում ՀՊՏՀ-ում T-GREEN ծրագրի շրջանակում

18.09.2023

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում ս․ թ․ սեպտեմբերի 11-ին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը փորձի փոխանակման...

Հավաստագրեր հանձնվեցին «Դասավանդման մեթոդաբանություն» և «Գործարար անգլերեն» դասընթացների մասնակիցներին

18.09.2023

«Դասավանդման մեթոդաբանություն» և «Բիզնես անգլերեն» դասընթացները, նախատեսված համալսարանի դասախոսների և աշխատակիցների համար, ամփոփված են։ Դրանք հաջողությամբ ավարտած ավելի քան վեց տասնյակ մասնակիցներին սեպտեմբերի 15-ին, շնորհվեցին հավաստագրեր։ Հուլիսի 6-13-ն անցկացված «Դասավանդման մեթոդաբանություն» կարճաժամկետ դասընթացը...

Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անվան երախտագիտության և հարգանքի կրթամրցանակ՝ ՀՊՏՀ ուսանողներին

15.09.2023

Մեր համալսարանի ուսանողներին այսուհետ յուրաքանչյուր տարի հնարավորություն կընձեռվի առաջադրվելու ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, 2020 թ․ 44-օրյա պատերազմի նահատակ Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված կրթամրցանակին։ Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց...

էկոզբոսաշրջության վերաբերյալ դասընթաց ՀՊՏՀ-ում

15.09.2023

Սեպտեմբերի 12-ին և 13-ին ՀՊՏՀ-ում կայացել է էկոզբոսաշրջության վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ այլ բուհերի և քոլեջների «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներ, ինչպես նաև դասախոսներ, զբոսավարներ, տուրօպերատորների ներկայացուցիչներ, հյուրատների հիմնադիրներ, պետական կառավարման մարմինների...

Ի գիտություն ՄՄՈՒՀ այն շրջանավարտների, որոնք ընդունվել են ՀՊՏՀ հեռակա կրթաձևի 2-րդ կուրս

14.09.2023

Ձեզ ենք ներկայացնում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից (ՄՄՈՒՀ) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համապատասխան մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման 2-րդ կուրսում 2023-2024 ուսումնական տարուց ուսումը շարունակելու համար առաջացած առարկայական տարբերությունների հանձնման ժամանակացույցը։...

Հայտնի են ՀՊՏՀ հեռակա կրթաձևի 2-րդ կուրս ընդունված ՄՄՈՒՀ շրջանավարտ դիմորդների անունները․ ցուցակները՝ առցանց

11.09.2023

Հարգելի՛ դիմորդներ, հայտնի են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմությամբ (միայն «գերազանց» և «լավ» գնահատական ունեցող) այն շրջանավարտների անունները, որոնք հաղթահարել են մրցույթը և իրավունք ստացել ուսումը շարունակելու ՀՊՏՀ հեռակա կրթաձևի 2-րդ կուրսերում՝ հետևյալ մասնագիտություններով՝...

Կայացավ 2023-2024 ուստարվա ՀՊՏՀ գիտխորհրդի առաջին նիստը

08.09.2023

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուսումնական տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։ Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ռեկտորն ընդհանուր անդրադարձ կատարեց ՀՊՏՀ ընդունելությանը՝ այն գնահատելով գոհացուցիչ, ապա՝ արցախցի դիմորդների...

Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 63-րդ հետազոտությունը

07.09.2023 Ամբերդ

ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի է «Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 63-րդ  հետազոտությունը՝ «Էլեկտրաէներգիայի սակագների տարբերակման և սպասարկման վճարների սահմանման ուսումնասիրությունը»: Այն հեղինակել են Միքայել Մելքումյանը (հետազոտական խմբի ղեկավար),  Սուրեն Պարսյանը,...

ԱԻ աշխատակցին նվիրված միջոցառում ՀՊՏՀ-ում

04.09.2023

Սեպտեմբերի 4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է, և մեր համալսարանում այն երբեք չի անտեսվում, ավելին՝ ճանաչողական բնույթ է ստանում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ջանքերով՝ ուսանողներին զինելով անհրաժեշտ գիտելիքով, պատրաստականությամբ։ Այս տարի ամբիոնը կազմակերպել...

ՀՊՏՀ-ակաները՝ ASECU Youth–2023-ի մասնակիցներ

04.09.2023

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Գագիկ Բադադյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ Կամո Դավթյանը, մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ Արև Մանուկյանը և կառավարման ամբիոնի մագիստրանտ Հասմիկ Ղամբարյանը ASECU-ի (Հարավարևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցիացիա) հրավերով...