ՀՊՏՀ-ում է Վառնայի տնտեսագիտական համալսարանի դասախոսը

Դիտումների քանակ՝ 1683

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ն ակտիվորեն համագործակցում է Վառնայի տնտեսագիտական համալսարանի (Բուլղարիա) հետ: Մայիսի 6-10-ը ՀՊՏՀ-ում է նշված համալսարանի դասախոս Դեյսիսլավա Սերաֆիմովան: Ընթացիկ շաբաթ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմաներով նա դասախոսություններ է կարդացել ֆինանսական ֆակուլտետի 3-րդ, կառավարման ֆակուլտետի 2-րդ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսերում: Բուլղարացի դասախոսը հանդիպել է ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանին, աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Անահիտ Մելքումյանին, քննարկել համագործակցությանն առնչվող որոշ հարցեր:

Արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Մկրտչյանի ուղեկցությամբ Դեյսիսլավա Սերաֆիմովան շրջել է ՀՊՏՀ մասնաշենքերով, ծանոթացել կրթօջախի առօրյային:

Նշենք, որ Վառնայի տնտեսագիտական համալսարանից այս կիսամյակ ՀՊՏՀ-ում սովորում է Լիլի Մարտիրոսյանը: Օրերս լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անդրադարձել էր «Էրազմուս+» ծրագրով մեր համալսարանում սովորող ուսանողներին, որոնցից մեկը Լիլին է: Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին