Հայտնի են քննությունների օրերը. մագիստրատուրա դիմելու վերջնաժամկետը՝ վաղը

Դիտումների քանակ՝ 1768

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա կրթաձևի համար 2015-2016 ուստարվա  ընդունելությունը մոտենում է ավարտին: Հեռակա բակալավրիատում այս ուստարվա համար դիմորդների փաստաթղթերի ընդունելությունն ավարտվել է սեպտեմբերի 20-ին, իսկ  հեռակա մագիստրատուրայում կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 25-ին,  ժամը 18.00-ին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու  քարտուղար Մերի Բադալյանը նշեց, որ հեռակա մագիստրատուրայի ընդունելության համար քննությունը (հարցազրույց) կկազմակերպվի սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին: Հեռակա բակալավրիատի համար ընդունելության քննությունները համապատասխան առարկաներից կանցկացվեն հետևյալ օրերին. սեպտեմբերի 27-ին՝ «Մաթեմատիկա», հոկտեմբերի 4-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», հոկտեմբերի 11-ին՝ «Օտար լեզու»: Նշված քննություններն անցկացվելու են գրավոր:

ՀՊՏՀ 2015-2016 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/haytararutyun_heraka_2015.pdf :

Հիշեցնենք, որ դիմորդները քննություններին պետք է ներկայանան անձնագրով: Քննության օրերին կարող եք մոտենալ ընդունող հանձնաժողով, որտեղ ձեզ կուղղորդեն դեպի քննասենյակներ:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից. հասցեն` ք. Երևան, Նալբանդյան 128, ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, հեռ.՝ 593-473:

Բոլորին  մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին