Մեր մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցության համար պարգևատրվել են ՀՊՏՀ ուսանողները
Հոկտեմբերի 18-ին ՀՊՏՀ է այցելել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը՝ մեր բուհի ուսանողական խորհրդին և ուսանողներին մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցություն ունենալու համար շնորհակալություն հայտնելու: Քաղաքապետի օգնականը մեր ուսանողներին հանձնել է շնորհակալագրեր և հույս հայտնել, որ քաղաքապետարանի և ՀՊՏՀ ուսանողների հետ համագործակցությունը շարունակական կլինի:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Հայկ Բեջանյանը նշեց, որ ուսխորհուրդը մեծ խանդավառությամբ և սիրով ամեն տարի ակտիվորեն մասնակցում է մայրաքաղաքին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, ինչն, անշուշտ, աննկատ չի մնում:
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ոչ միայն ակտիվ գործունեություն է իրականացնում բուհի ներսում, այլև հասարակական ակտիվություն է ցուցաբերում մի շարք միջոցառումներում:
Լուսանկարը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին