Կայացել է «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպում
ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային համագործակցության կենտրոնում կայացել է «Տեմպուսի» «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպումը, որին մասնակցել են ծրագրի շահակից գործընկերները, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Ներսես Գևորգյանի ղեկավարությամբ:
Ողջունելով ներկաներին` Ներսես Գևորգյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ծրագրի ողջ ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները և ծրագրի ժամկետի՝ մինչև 2016թ. ապրիլ ամիսը երկարացված ժամանակահատվածի համար պլանավորել ծրագրի շրջանակներում հետագա գործունեությունը: Ղեկավարը նշել է նաև ծրագրի երկարացման հիմնական նպատակը, այն է՝ ապահովել արդյունքների ավելի լայն տարածում և փորձարկել կատարված աշխատանքների կիրառելիությունն ու անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ, որով էլ հետագայում կապահովվի ծրագրի կայունությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, իսկ կառավարման թիմի անդամները ներկայացրել են հետագա գործողությունները և դրանց կատարման վերջնաժամկետները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին