«Բանբեր ՀՊՏՀ» նոր համարը՝ ընթերցողի սեղանին
Սիրելի ընթերցողներ, լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը, որտեղ տեղ են գտել ուշագրավ հոդվածներ, գիտական, հետազոտական մտքի նոր արգասիքներ:
Համարը սկսվում է Կորյուն Աթոյանի, Նարեկ Ղուկասյանի, Սուսաննա Չալաբյանի «Սպառողների հավատարմության և բավարարվածության փոխառնչությունները» հոդվածով:
«Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո լույս են տեսել Էդուարդ Հակոբյանի «Պետական պարտքի և պետության պարտքային ֆինանսավորման հայեցակարգային հարցերի շուրջ», Գոռ Խաչատրյանի, Աշոտ Յախշիբեկյանի «Շուկայական համակենտրոնացումը և գերիշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման վրա ազդող գործոններ» հոդվածները:
«Կառավարում» խորագիրը ներկայացնում է Մերի Բադալյանի, Մարինե Նիկողոսյանի, Լիլիթ Դադայանի «Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գործունեության շահադրդման խնդիրները», Թագուհի Օհանյանի «Համայնքների խոշորացումը. նպատա՞կ, թե՞ միջոց», Վալերի Միրզոյանի «Հակոբ Պարոնյանը՝ հայոց վարքաբան» հոդվածները:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի ներքո զետեղված է Վլադիմիր Հարությունյանի, Կարեն Սարգսյանի «Միջազգային տնտեսական կազմակերպությունների հակաճգնաժամային միջոցառումները համաշխարհային տնտեսության ճգնաժամային զարգացումների համատեքստում» հոդվածը :
«Միկրոտնտեսագիտություն» խորագրի ներքո հանդես են գալիս Ազատ Քալանթարյանը, Հայկազ Իգիթյանը՝ «Հայաստանի տնտեսական անվտանգության ներկա վիճակի գնահատումը», Զենֆիրա Թումասյանը, Գայանե Գրիգորյանը, Մարինա Տոնոյանը, Էմմա Կարապետյանը՝ «ՀՀ որոշ ապրանքային շուկաների տնտեսական մրցակցության իրավիճակային վերլուծությունը և գնահատումը», Արմեն Ղամբարյանը՝ «Օրգանական սննդամթերքի նկատմամբ պահանջարկի ձևավորման արդի միտումները», Հակոբ Արշակյանը՝ «Զբոսաշրջության ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի և զբաղվածության վրա. քլաստերային մոտեցման արդյունավետությունը» հոդվածներով:
«Բանկային գործ» խորագիրը ներկայացնում է Արամ Մխիթարյանի «Բանկերի հիմնական գործառույթների և գործառնությունների ժամանակակից փոխակերպումները», Գյուլլո Արաբյանի «Ֆինանսական արդյունքների շեղումների հաշվառման բարելավումը հանրային ոլորտում» հոդվածները:
«Բնօգտագործման տնտեսագիտություն» խորագրի ներքո Սուրեն Գևորգյանի, Բորիս Շահնազարյանի «Բնական ռեսուրսների տնտեսական գնահատման մոտեցումները» հոդվածն է:
«Բանբերի» նոր համարի էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքում է, այն կարող եք կարդալ հետյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին