ՀՊՏՀ աղջիկների վոլեյբոլի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր. ՀՊՏՀ մարզադահլիճում ընթանում է տղաների վոլեյբոլի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 1998

Հայաստանի բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում կայացած վոլեյբոլի աղջիկների առաջնությունում ՀՊՏՀ հավաքականը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի վոլեյբոլի աղջիկների հավաքականի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մանկ. գիտ. թեկնածու  Սիմոն Հակոբյանը  ասաց, որ ՀՊՏՀ հավաքականի խաղերից շատ  գոհ է: Նա նշեց, որ մարզուհիները լավ են հանդես եկել, փայլուն հաղթանակներ են արձանագրել՝ զիջելով միայն Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի թիմերին: Մարզչի փոխանցմամբ ՝ մեր  թիմի լավագույն խաղացողներից  մեկը  և ամենաբարձրահասակը վնասվածք էր ստացել, մեկ ուրիշը՝ հիվանդ էր (մրսածություն), ինչը, բնականաբար,  խանգարել է ընդհանուր թիմի մեծ հաղթանակին: Սիմոն Հակոբյանը ափսոսանքով է նշում՝ եթե չլինեին այդ չնախատեսված դեպքերը, միգուցե՝ հաղթեինք, որովհետև տարբերությունը մրցակիցների նկատմամբ շատ փոքր  է եղել, մեր թիմը հաղթանակին շատ մոտ է եղել, մի շարք բուհերի թիմերի նկատմամբ 2:0 հաղթանակ է արձանագրել :

«Ցանկանում եմ նշել, որ մեր բուհի վոլեյբոլի աղջիկների հավաքականը լավագույն մարզուհիներից է կազմված, թիմի նկատմամբ հետաքրքրություն կա տարբեր մարզիչների կողմից: Օրինակ, հավաքականի անդամներից Նարե Հովհաննիսյանը սպորտի վարպետ է, միջազգային մի շարք մրցույթների հաղթող: Օրերս ինձ դիմել են խնդրանքով, որ մեր հավաքականից մի քանի հոգի մասնակցեն Հայաստանի  վոլեյբոլի առաջնությանը: Մեր թիմի խաղերն առաջացնում են շատերի հետաքրքրությունը»,-ընդգծեց մարզիչը:

ՀՊՏՀ աղջիկների հավաքականի կազմն է՝ Նարե Հովհաննիսյան (սպորտի վարպետ), Գոհար Մկրտչյան, Մերի Թորոսյան, Հռիփսիմե Թովմասյան, Աստղիկ Սահակյան, Եկատերինա Կաշինա, Լուսինե Ներսիսյան, Ագապի Դիլանյան, Նինա Անտոնյան, Լուսինե Հակոբյան, Լորետա Բադալյան, Լիա Միրզոյան:

Նշենք, որ աղջիների առաջնությունն ավարտվել է մարտի 30-ին, իսկ երեկ, մեր բուհի մարզադահլիճում մեկնարկել է վոլեյբոլի տղաների առաջնությունը: ՀՊՏՀ տղաների հավաքականը երեկ կայացած խաղում հաղթանակ է արձանագրել Հայաստանում  ֆրանսիական համալսարանի թիմի նկատմամբ: Տղաների վոլեյբոլի առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 10-ը:

Շնորհավորում ենք մեր աղջիկների հավաքականին, իսկ տղաների հավաքականին մաղթում ենք շարունակական հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին