Հայտնի են շախմատի առաջնության հաղթողները. ռեկտորը պարգևատրեց 1-ին տեղը գրաված ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետին
Քիչ առաջ հայտնի դարձան «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր անցկացված շախմատի առաջնության հաղթողները: ՀՊՏՀ նախասրահում խաղերի ավարտից հետո կատարվեց հաղթողների պարգևատրման արարողությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ, ով պատվոգրեր և մեդալներ հանձնեց 1-ին տեղը գրաված տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի ուսանողներին:
2-րդ տեղը զբաղեցրեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, որի ներկայացուցիչներին մրցանակ հանձնեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, իսկ 3-րդ տեղը՝ ֆինանսական ֆակուլտետը, որի մարզիկներին մրցանակը հանձնեց ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը 1-ին տեղը զբաղեցրած ուսանողներին մրցանակ հանձնելիս կարևորեց շախմատի դերը՝ ընդգծելով, որ այսօր մեր երկրում շախմատին բարձր մակարդակի ուշադրություն է դարձվում: Համալսարանի ղեկավարը հաղթանակած ուսանողներին կոչ արեց էլ ավելի եռանդով ու ոգևորությամբ նվիրվել շախմատի զարգացմանը:
Շնորհավոորում ենք մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին