ՀՊՏՀ պաշտոնական կայքի վարկանիշն աճում է (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 914

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) վարկանիշն աճում է։ Կայքերի վարկանիշների չափման՝ մեզանում հայտնի circle.am կայքում ընդամենը մի քանի ամիս առաջ գրանցված ՀՊՏՀ կայքը կայուն աճում է և այսօր առավոտյան առաջին անգամ հայտնվել է առաջին տասնյակի 6–րդ հորիզոնականում։ Վարկանշային կայքի «Կրթություն և գիտություն» խորագրի ներքո մեր բուհի կայքի առաջին հաջողությունն արձանագրվել է ապրիլի 26–ին, երբ առաջին անգամ մեր կայքը հայտնվեց, այսպես ասած, «թոփ տասնյակում»։ Օրական մեր կայքն ունենում է մի քանի հարյուր այցելուներ։ Մասնավորապես երեկ՝ ՀՊՏՀ կայքն ունեցել է 606 այցելու, որոնք ունեցել են 3179 դիտումներ։

Տեղեկացնենք նաև, որ ՀՊՏՀ պաշտոնական նոր կայքը գործարկվել է ընդամենը դեկտեմբերի 27–ին։




ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին