ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը Ապրիլի 7-ի առթիվ շնորհավորանք է հղել
ՀՊՏՀ աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Ապրիլի 7-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում առողջություն, կանացի երջանկություն, մայրական բերկրանքի բազում պահեր:
1995 թվականից Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր՝ մեր տոնացույցում ավելացնելով ոչ թե սոսկ ևս մեկ տոնական օր, այլ մեր մայրերին գովաբանելու, մեր երախտիքը հայտնելու լրացուցիչ մի գեղեցիկ առիթ: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ինչը լրացնում է այն խորհուրդը, որ մեր ժողովուրդը դրել է մայրերին ուղղված սիրո, հարգանքի և մեծարանքի հիմքում:
«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի այս խոսքերը միշտ արդիական են ու այսօր, ինչպես միշտ, մայրերի դերը առանցքային է ընտանիքների ամրացման, կայացման և երկրի հզորացման գործում: Ուստի սիրելի կանայք, սիրելի մայրեր, Ձեզ առողջություն, կանացի և մայրական անափ երջանկություն: Միշտ եղեք կենսախինդ, ուրախ՝ շրջապատված Ձեր ընտանիքներով:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ