Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարը

Դիտումների քանակ՝ 2101

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2016թ. վերջին համարն ընթերցողի սեղանին է: Այս համարում կարող եք ընթերցել տնտեսագիտության տեսությանը, բանկային գործին, միջազգային տնտեսական հարաբերություններին, ֆինանսներին ու հաշվապահական հաշվառման և այլ ոլորտներին առնչվող գիտական հոդվածներ: Համարն սկսվում է Կարինե Հարությունյանի «Հանրակրթական դպրոցներում ըստ սովորողների թվի ֆինանսավորման բանաձևի ներդրման և կիրառման տեսական հիմքերը, սկզբունքները և մեթոդաբանությունը. հայաստանյան փորձի վերլուծություն» հոդվածով:

Տնտեսագիտության տեսություն խորագրի ներքո տեղ է գտել Սամվել Մարգարյանի «Տնտեսական և սոցիալական զարգացման փոխազդեցության հիմնախնդիրները» հոդվածը:

Կառավարում  խորագրում կարող եք կարդալ Տիգրան Գևորգյանի «Առողջապահական կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների վերլուծություն» և Սերգեյ Ասլանյանի «ՀՀ տարածքային սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները կայուն զարգացման համատեքստում» հոդվածները:

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում խորագրի տակ Սամվել Խարազյանի «Առողջապահության բյուջեի կառուցվածքային փոփոխությունների և տեղեկատվության համակարգի բարելավման անհրաժեշտությունը», Գրիգոր Կիրակոսյանի «Ներդրումային պորտֆելների հիմնական բնութագրիչները», Անուշ Մարգարյանի «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև հարկային և մաքսային օրենքների համեմատական գնահատականը»  հոդվածներն են:

Բանկային գործ խորագիրն այս համարում ներկայացնում են Տիգրան Զաքարյանը՝ «ՀՀ բանկային համակարգում կորպորատիվ կառավարման միջազգային ստանդարտների և սկզբունքների ներդրման արդյունքները» և Աշոտ Կիրակոսյանը «Բանկային ծառայություններից բավարարվածության և տեղեկացվածության հիմնահարցերը ՀՀ-ում» հոդվածներով:

Միջազգային տնտեսական հարաբերություններ խորագրի ներքո համահեղինակներ Աշոտ Մարկոսյանի, Բորիս Ավագյանի «Ազգային և օտարերկրյա կապիտալների հարաբերակցության մարտահրավերները Հայասստանի Հանրապետությունում» և Աննա Փախլյանի «Եվրասիական տնտեսական միությունը բազմակողմ առևտրային համակարգում. Հայաստան ԱՀԿ-ի և ԵԱՏՄ-ի միջև» հոդվածներն են:

Վիճակագրություն խորագրի ներքո կարդացեք Արաքսյա Նազարեթյանի «Տնտեսության կայուն զարգացման՝ որպես վիճակագրական ուսումնասիրության օբյեկտի առանձնահատկությունները»:

Համարը եզրափակվում է Մեթոդաբանություն խորագրով, որի  ներքո Սուսաննա Չալաբյանի, Կարինա Սողոմոնյանի «Ավանդական և նորարարական մեթոդների կիրառումը օտար լեզվի դասավանդման գործընթացում» և Ռուզաննա Եղիազարյանի «Հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն դարձվածաբանական միավորների համադրական ուսումնասիրություն» հոդվածներն են:

Նոր համարի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին