Փիտր Թումանոֆը և ամերիկացի ուսանողները՝ «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 1341

Այսօր, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հյուրընկալել էր ԱՄՆ-ի Մարքուեթ համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Փիտեր Թումանոֆին և նույն համալսարանի մի շարք ուսանողներին, որոնք ԵՊՀ-ի հետ իրականացվող կրթական ծրագրի շրջանակներում գտնվում են Հայաստանում:

Միջոցառմանը բացման խոսքով հյուրերին ողջունեց «Ամբերդի» փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը՝ բարի գալուստ մաղթելով Հայաստան և, իհարկե, «Ամբերդ» հետազոտական կենտրոն: Այնուհետև, կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանը հանդես եկավ շնորհանդեսով՝ առաջին մասում ներկայացնելով «Ամբերդ» հետազոտական կենտրոնի պատմությունը, գործունեությունը, հետազոտական ուղղությունները, գործընկերներին և այս տարիների ընթացքում արձանագրված արդյունքները: Շնորհանդեսի երկրորդ մասը նվիրված էր Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը, հիմնախնդիրներին, զբոսաշրջային վայրերին, հոգևոր ճարտարապետությանը, խոհանոցին:

Շնորհանդեսից հետո եղավ հարց ու պատասխան, ծավալվեց քննարկում:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ բարեկամը դարձած պրոֆեսոր Փիտր Թումանոֆը ՀՊՏՀ-ում էր 2015-2016 թվականների երկրորդ ուսումնական կիսամյակում՝ ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող «Ֆուլբրայթ» գիտական ծրագրով, որը գիտաշխատողներին և մասնագետներին դրամաշնորհներ է տրամադրում հյուրընկալող հաստատություններում դասախոսելու և հետազոտական աշխատանք իրականացնելու համար: Լինելով «Ֆուլբրայթ»-ի առաջին ներկայացուցիչը մեր համալսարանում՝ պրոֆեսորը տնտեսագիտության տեսության, մաթեմատիկական տնտեսագիտության և էկոնոմետրիկայի գծով դասախոսություններ է կարդացել համալսարանի տարբեր ֆակուլտետներում, ինչպես նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին