Սոցիալապես անապահով ՀՊՏՀ շուրջ 660 ուսանողների ուսման վարձը զեղչվել է
01.12.2014
Դիտումների քանակ՝ 1081
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մանդատային հանձնաժողովը քննարկել և որոշում է կայացրել զեղչելու բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի սոցիալապես անապահով շուրջ 660 ուսանողների ուսման վարձը, որոնց ՄՈԳ-ը 70 և ավելի է: Այս արդյունքներն այսօր ռեկտորատի նիստում ներկայացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Ռեկտորատի նիստում քննարկվեցին ուսումնակազմակերպական, կրթության որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին