ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը՝ առաջատար. քաջալերեք մեր թիմին

Դիտումների քանակ՝ 1526

ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում ՀՊՏՀ մարզադահլիճում անցկացվում են վոլեյբոլի աղջիկների առաջնության խաղերը: Արդեն կայացած բոլոր  4 խաղերում ՀՊՏՀ աղջիկների հավաքականը հաղթող է դարձել՝ 2:0 հաղթանակ տանելով  Ճարտարագիտական, Մանկավարժական, Բժշկական, Լեզվահասարակագիտական համալսարանների թիմերի նկատմամբ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր,  վոլեյբոլի աղջիկների թիմի մարզիչ Սիմոն Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՊՏՀ վոլեյբոլիստուհիների մարզավիճակը գերազանց է:

«Մինչ այժմ մեր թիմը փայլուն է խաղացել, տեսնենք՝ ինչ խաղեր ցույց կտան մարզուհիները առաջիկայում: Առջևում դեռ 4 խաղ ունենք, նշենք, որ նաև լուրջ մրցակիցներ ունենք: Մեր ուսանողներին կոչ ենք անում ներկա գտնվել բուհում անցկացվող խաղերին, որովհետև իրենց մասնակցությամբ կարող են քաջալերել ՀՊՏՀ վոլեյբոլիստուհիներին»,-ասաց մարզիչը:

Տեղեկացնենք, որ ներկա պահին ՀՊՏՀ մարզադահլիճում խաղերը շարունակվում են: Ինչպես նշեցին ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից՝ այսօր մեր թիմը  կխաղա ժամը 17.30-ին, վաղը՝ ժամը 14.00-ին, շաբաթ օրը՝ ժամը 12.15-ին, կիրակի՝ ժամը 14.45-ին: Վոլեյբոլի աղջիկների

առաջնությունը, ըստ նախատեսվածի, կավարտվի մարտի 29-ին, որից հետո կմեկնարկի տղաների վոլեյբոլի առաջնությունը:

Սիրելի ուսանողներ, ձեր ներկայությամբ աջակցեք մեր թիմին՝ նվաճել առաջնության գավաթը:

Մեր թիմին մաղթում ենք հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին