Թարմացված. Վաղը կհանձնվեն առկա բակալավրիատի դիպլոմները, հուլիսի 14-ից դիպլոմների հանձնումը կշարունակվի

Դիտումների քանակ՝ 1243

ՀՊՏՀ առկա բակալավրիատի սիրելի շրջանավարտնե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ վաղը՝ հուլիսի 11-ին, ՀՊՏՀ 6 ֆակուլտետներում հանդիսավոր պայմաններում դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները և դասախոսները կհանձնեն ձեր ավարտական վկայականները՝ դիպլոմները: Ստորև ներկայացնում ենք դիպլոմների տրման ժամն ու վայրը՝ ըստ ֆակուլտետների դեկանների տրամադրած ժամանակացույցի.

ֆինանսական ֆակուլտետ – ժամը 11.00-ին՝ թիվ 206 լսարան,

կառավարման ֆակուլտետ – ժամը 13.00-ին՝ համալսարանի  մեծ հանդիսասրահ,

ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ – ժամը 11.30-ին՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մեծ դահլիճ,

մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ – ժամը 11.00-ին՝ թիվ 317 լսարան,

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ – ժամը 11.00-ին՝ թիվ 33 լսարան,

հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ – ժամը  14.00-ին՝ կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարան:

ՀՊՏՀ մագիստրատուրայի առկա և բակալավրիատի հեռակա կրթաձևերի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները կտրվեն սկսած հուլիսի 14-ից: Յուրաքանչյուր շրջանավարտ այն կարող է ստանալ իր ֆակուլտետի դեկանատում՝ ներկայանալով անձնագրով և տեղեկանքով: Միայն ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի շրջանավարտները պետք է ներկայանան  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանատ: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը:

Ստորև ներկայացնում ենք  հանձնման ժամանակացույցը.

ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ – հուլիսի 14-ին, ժամը 10.00-ին,

հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ –հուլիսի 14-ին, ժամը 10.00-ին,

ֆինանսական ֆակուլտետ – հուլիսի 15-ին, ժամը 10.00-ին,

կառավարման ֆակուլտետ – հուլիսի 16-ին, ժամը 10.00-ին,

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ – հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին,

մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ – հուլիսի 18-ին, ժամը 10.00-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին