Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր» գիտական հանդեսի նոր համարը լույս է տեսել: Նոր համարում տեղ գտած հոդվածները ներկայացնում ենք ստորև:
Կարինե Հարությունյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հանրակրթական դպրոցներում ըստ սովորողների թվի ֆինանսավորման բանաձևի ներդրման և կիրառման տեսական հիմքերը, սկզբունքները և մեթոդաբանությունը. հայաստանյան փորձի վերլուծություն» հոդվածը:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի տակ՝ Միքայել Մելքումյանի, Հասմիկ Հովակիմյանի «Հայ-չինական տնտեսական հարաբերությունների ներկան և ապագան», Գրիգոր Նազարյանի, Հերմինե Կատվալյանի «ՀՀ-ում տնտեսական աճի վրա պետական պարտքի ազդեցության գնահատման վերլուծություն» հոդվածները,
«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրի ներքո՝ Խորեն Մխիթարյանի «ՀՀ բանկերի կողմից իրականացվող վարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղիները» և Սարգիս Գյուրջյանի «Վարկային ներդրումների կառավարման կատարելագործման արդի միտումները ՀՀ բանկերում» հոդվածները,
«Կառավարում» խորագրի ներքո՝ Վալերի Միրզոյանի «Հանդուրժողական խոսքը հանրային կառավարման համակարգում», Սուսաննա Կարապետյանի «ՀՀ զբոսաշրջության ոլորտի կառավարման կազմակերպական կառուցվածքի զարգացման միտումները» հոդվածները:
«Մաթեմատիկական մեթոդներ» խորագրի ներքո Ատոմ Մարգարյանի, Սերգեյ Սոլոդովնիկովի, Հարություն Թերզյանի «Արտաքին առևտրի բարձրտեխնոլոգիական բաղադրիչի ազդեցությունների քանակական գնահատման հիմնախնդիրները» հոդվածն է, «Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի տակ՝ Ավետիք Հովհաննիսյանի «Փոքր և միջին ձեռնարկատիրության կազմակերպման բնորոշ առանձնահատկությունները ՀՀ-ում և միջազգային ասպարեզում» հոդվածը,
«Ապրանքագիտություն» խորագրի տակ՝ Սարգիս Հովհաննիսյանի «Մսի շուկայի ներկա վիճակը և զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հոդվածը,
«Մեթոդաբանություն» խորագրի տակ՝ Քրիստինե Սարգսյանի «Հաղորդակցական մոտեցումը որպես օտար լեզվի դասավանդման մեթոդ», Ռուզաննա Գևորգյանի «Օտարալեզու տեքստի վերլուծության ուսուցման ռազմավարությունները» հոդվածները:
Գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին