Մեկնարկեց «Ուսանողական աշուն -2016»-ը. հայտնի են շախմատի առաջնության հաղթողները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1532

Այսօր շախմատի և վոլեյբոլի  առաջնություններում  մրցակցում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները. մեկնարկել է  ամենամյա աշնանային մարզամշակութային փառատոնը:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկա գտնվեց շախմատի առաջնությանը, հետևեց խաղին՝ ոգևորելով  փառատոնի մասնակիցներին:

Շախմատի և վոլեյբոլի առաջնությունները կամփոփվեն այս աշխատանքային օրվա ավարտին, իսկ «Ուսանողական աշուն -2016»-ի հանդիսավոր բացումը նախատեսվում է նոյեմբերի 16-ին:

Տեղեկացնենք, որ «Ուսանողական աշուն» փառատոնի կազմակերպումը ավանդույթ է դարձել. այն ամեն տարի մեկ հարթակի ներքո է համախմբում համալսարանականներին և մարզական ու մշակութային մրցույթների արդյունքներով «որոշում» ՀՊՏՀ «Լավագույն ֆակուլտետին»:

Փառատոնի մարզական առաջնություններն անցկացվում են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի գործուն աջակցությամբ:

Շախմատի առաջնությունում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես. առաջին տեղում կառավարման, երկրորդում՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, երրորդում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներն են: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, հաղթողը՝  նաև  մրցանակով: Վոլեյբոլի արդյունքները, հավանաբար, հայտնի կդառնան վաղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին