Մասնագիտական բաց դասերը պահանջված են. այսօրվա թեման՝ «Բիզնես գործընթացներ»

Դիտումների քանակ՝ 1479

«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» միջազգային խորհրդատվական ընկերության աշխատակիցներն այսօր արդեն 3-րդ անգամ էին մեր համալսարանում. ուսանողների խնդրանքով նրանց բաց դաս վարելու համար կրկին հրավիրել էր ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը:

Ընկերության կորպորատիվ ֆինանսների բաժնի ֆինանսական խորհրդատու Գայանե Սարգսյանը «Բիզնես գործընթացներ» խորագրի ներքո ուսանողների համար պարզաբանեց ընկերությունների գնահատման գործընթացի մանրամասները: Հանդիպման ընթացքում ֆինանսական խորհրդատուն նաև տեղեկություններ հաղորդեց «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ում թափուր աշխատատեղերին դիմելու կարգի վերաբերյալ: Գայանե Սարգսյանը շեշտեց, որ իրենց ընկերությունը աշխատատեղ լինելուց բացի, սովորելու, մասնագիտանալու ուրույն հարթակ է:

Լսարանում գերակշռում էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետների ուսանողները: Բանախոսի հետ նրանց հարցերին պատասխանեց նաև ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Սոնա Ղազարյանը:

Մեզ հետ զրույցում շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանն ասաց, որ նման հանդիպումները մեծ պահանջարկ ունեն, և մինչև ուսումնական տարվա ավարտը հայաստանյան խոշոր ընկերությունների աշխատակիցների հետ ևս 2 միջոցառում է նախատեսվում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին