ՀՊՏՀ-ն վայր է, ուր միշտ ուզում ես գալ. Հենզել Մկրտչյան

Դիտումների քանակ՝ 2947

ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների 1-ին մասն ամփոփում ենք բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, վաստակաշատ դասախոս Հենզել Մկրտչյանի հետ:

-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-Տնտեսագիտական մտքի կենտրոն:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-38 տարի:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-Ուսանողներս և կոլեգաներս:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

-Ես ավարտել եմ ԵՊՀ-ն, իսկ առաջին անգամ ՀՊՏՀ (ԵրԺՏԻ) ոտք եմ դրել 1981թ. սեպտեմբերին:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

- ԵրԺՏԻ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի 1-ին վարիչ Արթուր Ավետիսյանը:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Ոլորտներ շատ կան, օրինակ, պատմություն, երաժշտություն, սպորտ…

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-Ուսանողությունը:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Այո′, հրաշալի ուսանողները:

-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Վայր, ուր ուզում ես մի′շտ գալ:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-Մեր` բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-Իհարկե:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-Խոստովանում եմ: Կարելի է սովորել, օրինակ, դասավանդման մեջ նոր մոտեցումներ:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

- Ուսանողին հասկանալու կարողությամբ օժտված և գիտելիք մատուցող անձ:

-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Մաղթում եմ նոր բարձունքներ:

Պարոն Մկրտչյան, շնորհակալ ենք մաթեմատիկոսին հատուկ կարճ ու դիպուկ պատասխանների համար: Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն և անսպառ եռանդ:

Հ.Գ. Սիրելի′ ընթերցող, մեր  բլից հարցազրույցների շարքը, հավանաբար, կվերսկսենք ամենամյա արձակուրդից հետո: Մինչ հանդիպում:

ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ ՍարգսյանիՄիքայել Թավադյանի, Զոյա ԹադևոսյանիԱրկադի Հայրապետյանի, Սուսաննա ՉալաբյանիՅուրի ՀովականյանիՍամվել Գրիգորյանի, Սիրանուշ Հարությունյանի  հետ  asue.am-ի բլից հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին