ՀՊՏՀ-ն վայր է, ուր միշտ ուզում ես գալ. Հենզել Մկրտչյան
ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների 1-ին մասն ամփոփում ենք բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, վաստակաշատ դասախոս Հենզել Մկրտչյանի հետ:
-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-Տնտեսագիտական մտքի կենտրոն:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-38 տարի:
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Ուսանողներս և կոլեգաներս:
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-Ես ավարտել եմ ԵՊՀ-ն, իսկ առաջին անգամ ՀՊՏՀ (ԵրԺՏԻ) ոտք եմ դրել 1981թ. սեպտեմբերին:
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
- ԵրԺՏԻ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի 1-ին վարիչ Արթուր Ավետիսյանը:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
-Ոլորտներ շատ կան, օրինակ, պատմություն, երաժշտություն, սպորտ…
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Ուսանողությունը:
-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
-Այո′, հրաշալի ուսանողները:
-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
-Վայր, ուր ուզում ես մի′շտ գալ:
-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Մեր` բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը:
-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Իհարկե:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
-Խոստովանում եմ: Կարելի է սովորել, օրինակ, դասավանդման մեջ նոր մոտեցումներ:
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
- Ուսանողին հասկանալու կարողությամբ օժտված և գիտելիք մատուցող անձ:
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Մաղթում եմ նոր բարձունքներ:
Պարոն Մկրտչյան, շնորհակալ ենք մաթեմատիկոսին հատուկ կարճ ու դիպուկ պատասխանների համար: Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն և անսպառ եռանդ:
Հ.Գ. Սիրելի′ ընթերցող, մեր բլից հարցազրույցների շարքը, հավանաբար, կվերսկսենք ամենամյա արձակուրդից հետո: Մինչ հանդիպում:
ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ Սարգսյանի, Միքայել Թավադյանի, Զոյա Թադևոսյանի, Արկադի Հայրապետյանի, Սուսաննա Չալաբյանի, Յուրի Հովականյանի, Սամվել Գրիգորյանի, Սիրանուշ Հարությունյանի հետ asue.am-ի բլից հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին