ՀՊՏՀ-ի եվ Եվրասիա համալսարանի միջեվ կնքվել է համագործակցության հուշագիր
Օգոստոսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև:
Համագործակցությունը ենթադրում է ռեսուրսների համատեղ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծում` առավել արդյունավետ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` որպես կրթական և հետազոտական դասական ու առաջավոր ուսումնական հաստատության ղեկավարությունը և Եվրասիա միջազգային համալսարանի` որպես նորարար կրթական, դեռևս երիտասարդ հաստատության հիմնադիրների խորհուրդը ցուցաբերել են բովանդակային առումով նոր նախաձեռնություն` համագործակցելու մի շարք բնագավառներում, որոնք նախանշված են հուշագրում:
Հուշագրի առանցքային կետերից են համատեղ միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքներիիրականացումը, համալսարանների միջև ուսանողների փոխանակման և կրեդիտների փոխճանաչման հնարավորությունների ստեղծումը, դասախոսների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը, օտարերկրյա դիմորդների ուսուցման կազամակերպումը, որակի ապահովման համակարգերի ներդրման ընթացքում սերտ համագործակցությունը և այլն:
Ավելացնենք նաև, որ այս հուշագրի ստորագրումը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կառավարության կողմից տարվող միասնական քաղաքականությամբ: (www.b24.am)