Համագործակցություն "Փյունիկ"-ի և ԿԳՆ-ի միջև

Այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարարն ու "Փյունիկ" բարեգործական հիմնադրամի նախագահը: Ավելի ուշ նախարարը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր լսարանի բացման արարողությանը: Հիմնանորոգվել և համակարգիչներով կահավորվել է համալսարանի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի լսարաններից մեկը: Աշխատանքները կատարվել են "Փյունիկ" բարեգործական հիմնադրամի միջոցներով: (shanttv)