Գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու սերնդափոխությունը` գերակայություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ՀՊՏՀ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները: ''Գործելով ռեսուրսների խնայողության ռեժիմի պայմաններում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հաշվետու տարում զգալի հաջողություններ է գրանցել կրթության որակի բարձրացման, հաղորդվող գիտելիքը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու գործում'',- Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր բուհի առջև ծառացած կարևորագույն խնդիրը որակյալ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու սերնդափոխությունն է: Այնուհետ նա հրապարակեց խորհրդի նիստի որոշումը` հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2012 թվականի բյուջեն։ Որոշումը դրվեց քվեարկության, որը խորհուրդն ընդունեց միաձայն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
16:50, երեքշաբթի, 31 հունվարի, 2012, ՄԱՄՈՒԼ.am