ՀՊՏՀ-ն պաշտոնական կայքէջ ունի
17:36, 27 Դեկտեմբեր, 2011
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին դեկտեմբերի 27-ին ներկայացվեց համալսարանի պաշտոնական կայքէջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը ներկայացրեց կայքի բովանդակությունը` տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինեն նրա նաեւ անգլերեն եւ ռուսերեն տարբերակները:
«Այսուհետեւ համալսարանի դեմք հանդիսացող կայքէջը կդառնա այցեքարտ` աշխարհին ներկայանալու համար»,-ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը ներկայացրեց վերջին մի քանի ամիսների ընթացքում համալսարանի ձեռքբերումները` հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են:
«Այս ամենն արվում է այն բանի համար, որ մեր առաջարկը համապատասխանի ձեր պահանջարկին»,- շեշտեց նա: