Տնտեսագիտական համալսարանը ներկայացրեց իր նոր կայքը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) բացումը, որին ներկա էր ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը:

Բուհի նոր կայքը պատրաստել էընկերությունը, որի տնօրեն, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը հյուրերին ներկայացրեց նորաբաց կայքի բովանդակությունը: ՀՊՏՀ նոր կայքն այսուհետ կներկայանա բոլորովին նոր դիզայնով, տեխնիկական և ծրագրային հետաքրքիր լուծումներով, նոր էջերով և ուշագրավ խորագրերով:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր խոսքում նշեց, որ համալսարանի այցեքարտ հանդիսացող ու կերպար ձևավորող նորաստեղծ կայքը արտացոլելու է բուհի իրական դեմքը և օժանդակելու ուսանողներին ուսումնական գործընթացում: Ռեկտորը շնորհավորեց ՀՊՏՀ-ականներին այս կարևոր իրադարձության առիթով` նշելով.կարգախոսին հավատարիմ` մեր նախաձեռնած փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու>:

,- բուհի նոր կայքի մասին նման կարծիք հայտնեց համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն` ավելացնելով, որ այս արագ փոփոխվող աշխարհում կայքի բացումը շատ կարևոր քայլ է:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը ներկայացրեց համալսարանի բարեփոխումների համատեքստում ուսանողական խորհրդի կատարած աշխատանքը, ձեռքբերումները: Տեղեկացնում է ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Noratert.am