ՀՊՏՀ նոր կայք ունի
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն նոր կայքէջ ունի, որի շնորհանդեսը կայացավ այսօր:
mardik.am
ՀՊՏՀ պաշտոնական կայքը կոչված է լինել բուհի այցեքարտն ու դեմքը` ուղղված արտաքին աշխարհին: Կայքի միջոցով ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև քննությունների արդյունքներին, ուսման վարձավճարներին, ընդունելության կարգին: Նախատեսվում է, որ մինչև Ամանոր կայքը կդառնա եռալեզու:
Կայքէջի բացման շնորհանդեսին ներկա էր նաև ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով լրագրողների հետ զրույցում շնորհավորեց կայքի բացումը:
«Սա շատ կարևոր քայլ էր այս արագ փոփոխվող աշխարհում: Այստեղ տիտանական աշխատանք էր կատարված, ուստի շնորհակալ եմ բոլորից այս իրականացնելու համար»,-ասաց նա: