Տնտեսական համագործակցության պայմանագիր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը և Բնապահպանության նախարարն այսօր տնտեսագիտական համալսարանում ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով սկիզբ է դրվում Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի համատեղ իրականացմանը: Յուրաքանչյուր գերատեսչություն պատվիրում է իր համար ամենապահանջված մասնագիտությունը: Բուհի համապատասխան ամբիոնի և տվյալ կառույցի հետ համատեղ քննարկվում ու բարեփոխվում են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, մագիստրոսական ատենախոսությունների թեմաները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ ներգրավվում են նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները: (shanttv)