Այս տարվա դիմորդների շնորհիվ կլրացվի անցած տարվա բացը.Կորյուն Աթոյան

2012-2013 ուս. տարվա ընդունելության քննությունների արդյունքներով Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարան է դիմել 2477 դիմորդ, որոնցից ԲՈՒՀ է ընդունվել1263-ը: Այսօր այս մասին լրագրողների հետ խոսեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Ամփոփելով ընդունելության շրջանը` նշեց, որ այս տարի անհամեմատ ավելի շատ դիմորդներ են ունեցել, քան անցյալ տարի:

Բանախոսը վստահեցրեց, որ այս տարվա դիմորդների շնորհիվ հնարավոր կլինի լրացնել այն բացը, որն առաջացել էր անցյալ տարվա դիմորդների սակավության պատճառով: Սակայն անցողիկի շեմը նույնպես բարձր է եղել, քանակից բացի կա նաև որակ:

«Դա միայն մեր համալսարանից չի գալիս, այլ նաև մասնագիտություններից», -նշեց բանախոսը՝ վստահեցնելով, որ թեև ԲՈՒՀ-ի դերն ու վարկանիշը մեծ է, դիմորդների մեծ մասը գալիս են մասագիտության նկատմամբ ունեցած աշխատաշուկայի հետաքրքրություններն իմանալով, ինչը նշանակում է, որ ոչ միայն պետք է ընդունել, այլ նաև լինել զգուշավոր և խստապահանջ:

«Շեմը ավելի բաձր է եղել հատկապես ԲՈՒՀ-ի ամենապահանջված մասնագիտությունների գծով»,- նշեց բանախոսը՝ մանրամասնելով, որ ավանդաբար ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆինանսներ և վարկ մասնագիտության համար այս տարի անվճարի վերին շեմը եղել է 59.5 միավոր: Ընդհանուր առմամբ դիմորների քանակը գոհացնում է, որակական հատկանիշները նույնպես գոհացնող պետք է լինեն, սակայն Կորյուն Աթոյանը գզուշավոր է և այդ ամենի մասին վերջնական կարծիք կհայտնի միայն հունվարից հետ. «Առաջին քննաշրջանից հետո»:

ardarutyun.am