ՀՊՏՀ-ն նոր կայք ունի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր պաշտոնական կայք-էջ ունի, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Այսուհետ ՀՊՏՀ կայքը կներկայանա բոլորովին նոր դիզայնով, տեխնիկական և ծրագրային հետաքրքիր լուծումներով, նոր էջերով և ուշագրավ խորագրերով: Կայքի միջոցով ուսանողներն ու դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալու նաև քննությունների արդյունքներին, ընդունելության կարգին, ուսման վարձավճարներին: Առաջիկայում նախատեսվում է կայքը դարձնել եռալեզու:

Կայքի շնորհանդեսին մասնակցեց նաև ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ անձամբ առաջարկ չի արել նոր կայքի նախագծման հարցում: Բայց նա կատարված աշխատանքին դրական գնահատական տվեց:

«Ես գտնում եմ, որ բովանդակային մասով տիտանական աշխատանք է կատարված: Եվ ես համոզված եմ, որ այդ աշխատողները պորֆեսիոնալ են եղել: Ես գոհ եմ և շնորհակալ»,- լրագրողերին ասաց Հովիկ Աբրահամյանը:

lragir.am